Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ:

«Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցներ

Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն ու արդյունավետ ծառայություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։

Ձեզնից յուրաքանչյուրից քաղաքացու սպասումներն արդարացիորեն մեծ են, քանի որ դուք եք վերջնափուլում ապահովում իրենց իրավունքների պաշտպանությունը։

Վստահ եմ, որ համակարգում սկսված բարեփոխումները կարդարացնեն այդ սպասելիքները՝ շնորհիվ այդ գործընթացում ձեր անմիջական մասնակցության ու ներդրման։

Կրկին շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ առողջություն և բարեկեցություն»,- ասված է ուղերձում։

267