Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ունեցած ելույթում:
«Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր բարձրաստիճան պետական պաշտոնյաները իրենք են օրինակ ցույց տալիս պատվաստման: Ես ինքս էլ պատվաստվել եմ, և կարող եմ ասել, որ պատվաստումից հետո ինքնազգացողության ոչ մի փոփոխություն չեմ ունեցել: Դրանից հետո Ազգային ժողովում մի քանի ժամ առաջ անցկացրել եմ տեսախցիկների առաջ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նա հավելել է, որ իր պատվաստված գործընկերներից էլ է հետաքրքրվել, և որևէ մեկը աշխատունակության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:
05 Մայիս, 2021 18:20
470
Կրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. վարչապետը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակել
21 Հոկտեմբեր, 2026 09:55
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20 Հոկտեմբեր, 2026 18:12
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին․ Մելանյա Հարությունյան
20 Հոկտեմբեր, 2026 17:59
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20 Հոկտեմբեր, 2026 18:12
ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ․ Նիկոլ Փաշինյան
19 Հոկտեմբեր, 2026 22:40
Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը. վարչապետ (տեսանյութ)
18 Հոկտեմբեր, 2026 18:48