Մայիսի 5-7-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում ընթանում է ձյուդոյի «Մեծ սաղավարտ» մրցաշարը, որին մասնակցում են տղամարդկանց և կանանց բոլոր քաշային կարգերը։
Տղամարդիկ կպայքարեն՝ 60 կգ, 66 կգ, 73 կգ, 81 կգ, 90 կգ, 100 և +100 կգ քաշային կարգերում։

Կանայք՝ 48 կգ, 52 կգ, 57 կգ, 63 կգ, 70 կգ, 78 և +78 կգ քաշային կարգերում։

Հայաստանի հավաքականը կներկայացնի միայն մեկ ձյուդոիստի։ 73 կգ քաշային կարգում տղամարդկանց պայքարում կմրցի Ֆերդինանդ Կարապետյանը։ 

Կազանում կխաղարկվի 14 մրցանակ, բացի այդ, մրցաշարի մասնակիցները կպայքարեն վարկանիշային միավորների համար, որը կտա հնարավորություն մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Հաղթողները կստանան 1000, արծաթե մեդալակիրները՝ 700 և բրոնզե մեդալակիրները՝ 500 միավոր։ 

Ֆերդինանդի առաջին մրցակիցը Շրի Լանկայի ներկայացուցիչ Ռեփիյելեջ Չամարան է։ 

400