«Որպես Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար, ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել իմ գործընկեր՝ Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարիա Գոլուբևային, որը նույնպես մեծ աջակցություն է ցուցաբերել այս բանաձևի ընունման գործում: Խոնարհվում ենք և շնորհակալություն ենք հայտնում Լատվիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին և պատգամավորներին, որոնք քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցի՝ Լատվիայում հանգուցալուծում ստանալու օգտին»,- այս ,մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը շնորհակալություն հայտնելով Լատվիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար:

«Այս գործընթացը տեղի է ունեցել 2018թ. սկսած և արդյունք է շատ քաղաքական գործիչների, հայ ժողովրդի բարեկամների, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև Լատվիայում ՀՀ դեսպանության քրտնաջան և հետևողական աշխատանքի»,- ասաց Բողլոյանը:

 Հիշեցնենք` մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը: 

161