Երրորդ օրն է՝ Օմսկի մարզում փնտրում են մարզային առողջապահության նախարարության ղեկավար Ալեքսանդր Մուրախովսկուն, որը որսի է գնացել ու անհետացել, հայտնում է BBC-ն: Նախկինում Մուրախովսկին այն հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր, որտեղ անցյալ տարվա օգոստոսի վերջին տեղափոխեցին Ալեքսեյ Նավալնուն:

Մայիսի 7-ին Մուրախովսկին հեռացել է Օմսկի շրջանի անտառի որսորդական բազայից ու անհետացել: Նրան սկսել են փնտրել մայիսի 8-ին, հետախուզմանը ներգրավված են ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր: Տեղանքի պատճառով որոնողական աշխատանքները դժվարանում են: Որսորդական բազայի տարածքը դժվարանցանելի է ու ճահճոտ:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

168