
59 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի եւ մոդել Թոնի Քիթեյնը, որը անցյալ դարի 90-ականների վերջին ամերիկյան շատ հայտնի և ամենաերկարատև հեռուստասերիալներից մեկում՝ «Սանտա Բարբարա»-ում, մարմնավորել է Լիզա Դինապոլիի դերը, հայտնում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով նրա դստերը:
Դերասանուհու մահվան պատճառը հայտնի չէ, նշվում է միայն, որ նա մահացել է Կալիֆոռնիայում:
Ջուլիա Թոնի Քիթեյնը ծնվել է 1961 թվականին, Սան Դիեգոյում։ 1980-ականներից սկսել է ակտիվորեն հայտնվել կինոյում և հեռուստատեսությունում։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մալիբու» (1983), «Գվենդոլին» (1984), «Տղան» (1984): Սակայն Քիթեյնն իր առավել մեծ ճանաչումը ձեռք է բերել «Սանտա Բարբարա» հեռուստասերիալում խաղացած դերի, ինչպես նաև Whitesnake խմբի մի քանի տեսահոլովակներում նկարահանվելու շնորհիվ:
Նշենք, որ տասը տարվա ընթացքում «Սանտա Բարբարա» հեռուստասերիալից ցուցադրվել է մոտ 1823 սերիա։