Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մայիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա  Վահե Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով  Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել  հետիոտն, Երևանի բնակիչ, 56-ամյա Լիզա Գ.-ին: 

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ում բախվել է հետընթաց կատարելիս, իր ավտոմեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է։

Վահե Պ.-ն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատուն տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագոծությունների քննության բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Վիգեն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:

 Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար  Արշակ Սաիյանի գլխավորությամբ:

Վարորդը նույն դասակի ավագ տեսուչ Կամո Պետրոսյանի և տեսուչ Ալիկ Գալստյանի ուղեկցությամբ ավտոմեքենայով տեղափոխվել է քննչական բաժին:

Վարորդը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: 

2054