Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, կարեկցանքի խոսքեր ուղղել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք՝ այսօր հրաձգություն ու պայթյուններ են տեղի ունեցել Կազանի դպրոցներից մեկում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ սպանվածները 8-ն են՝ 1 ուսուցչուհի և 7 աշակերտ: Թաթարստանի մանկական հանրապետական հիվանդանոցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված 18 աշակերտից 6-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

598