Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրենը կարծում է` կեղծ են լուրերը, ըստ որոնց` Սիսիանում 296 անձանց թունավորման պատճառն ադրբեջանցիների կողմից ջրի թունավորումն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԲԿ–ի տնօրեն Անի Գրիգորյանը։

 

Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ): Լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանցիները թունավորել են մեր աղբյուրներից մեկը։

«Հնարավոր չէ, ադրբեջանցիները չեն կարող թունավորել մեր աղբյուրները, քանի որ մեր ջրի ակունքները Շաքիում են գտնվում (Շաքին հեռու է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներից-խմբ)։ Կարծում եմ՝ կեղծ տեղեկատվություն է դա։ Բացի այդ, գուցե սովորական էնտերովիրուսներ լինեն, որոնք երեխաների մոտ լինում են այս սեզոնին»,–ասաց Գրիգորյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

19325