ՀՀ կառավարության նիստում որոշվեց գումար հատկացնել Ջիլ համայնքում կառուցվող մոդուլային դպրոցի համար
ՀՀ կառավարությունը շարունակում է ընդլայնել մարզերում փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ծրագիրը:
Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի նիստում որոշվեց 100-ական միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ և Շատջրեք համայնքներում նմանատիպ դպրոցների կառուցման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար: Իսկ մայիսի 13-ի ՀՀ կառավարության նիստում որոշվեց ևս 100 միլիոն դրամ հատկացնել՝ Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում կառուցվող փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցի մոդուլային շենքի համար:
Ըստ նախագծի մոդուլային դպրոցներն ունենալու են մարզադահլիճներ, ուսումնական և օժանդակ կառույցներ, ապաստարաններ, կապահովվեն նոր գույքով և տեխնիկայով:
13 Մայիս, 2021 17:26
649
Երևի Ջիլի գյուղի պատմության մեջ ամենամեծ ներդրումն է՝ ճանապարհը և դպրոցը միասին վերցրած. վարչապետ․ տեսանյութ
13 Սեպտեմբեր, 2025 11:46
«Ջիլ գյուղում «բան չի փոխվել», դպրոցը կառուցվել է, ճանապարհը ասֆալտապատվել է․ Չախոյան
13 Սեպտեմբեր, 2025 10:43
Իրանն առաջին անգամ մարտական գործողությունների մեջ արձակել է «Սաջջիլ» միջին հեռահարության հրթիռը. Tasnim
18 Հունիս, 2025 23:38
Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18 Հոկտեմբեր, 2026 10:50
Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16 Հոկտեմբեր, 2026 19:01
Քասախ համայնքի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23 Սեպտեմբեր, 2026 19:53