ԵՊՀ-ի բակում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է. վնասվել են BMW X3, Nissan XTrail և Opel մակնիշի ավտոմեքենաներ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեք Մանուկյան փողոցում, հսկայական բարդին արմատից պոկվել և ընկել է Երևանի պետական համալսարանի բակում կայանված BMW X3, Nissan X Trail և Opel մակնիշի ավտոմեքենաների վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:
13 Մայիս, 2021 21:06
2113
ԵՊՀ-ում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը
07 Հոկտեմբեր, 2026 15:00
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
15 Հունիս, 2026 19:17
Լեզվական բազմազանությունից մինչև արհեստական բանականություն․ ԵՊՀ-ում անցկացվում է COST-UniDive երկրորդ ձմեռային դպրոցը
20 Հունվար, 2026 18:55