
«Այսօր նամակով դիմել եմ ՌԴ նախագահին և ասել, որ երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն` ՌԴ–ն ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով կան տեղեր, որտեղ Ադրբեջանի ԶՈւ–ն լքել է Հայաստանի տարածքը, սակայն քանի որ ամբողջությամբ չեն հեռացել ՀՀ տարածքից ինքն այսօր նամակով դիմել է ՌԴ նախագահին:
Փաշինյանի խոսքով երեկվա զրույցի ընթացքում ՌԴ նախագահից օգնություն չի խնդրել, որովհետև երկու երկրների ղեկավարների տեսակետները համընկել են։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը նույնպես կոշտ է արձագանքել Ադրբեջանի կողմից իրականացված անօրինական ռազմական գործողություններին և հավաստիացրել, որ Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին: