
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան, ըստ անհրաժեշտության, պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, նաև որ հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ: «Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ: Ավելին՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը շատ կարևոր համարեց, որ անվտանգության խորհրդի մշտական անդամներն այդ թեմայով միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն: