Իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է երկու ադրբեջանցի զինվորական:

Այս մասին տեղեկացնում է Ria.ru-ն:

Այսօր երեք անհայտ անձինք խախտել են Իրանի հետ Ադրբեջանի պետական սահմանը՝ չենթարկվելով սահմանապահների «կանգ առ» հրամանին, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, թողել են իրերն ու փորձել փախուստի դիմել դեպքի վայրից:

Հրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած ադրբեջանցի զինվորականները բուժհաստատությունում մահացել են:

Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրամիջոց: Սահմանախախտներից մեկը ձերբակալվել է, մյուսների որոնումները շարունակվում են: Հայտնի է դարձել, որ ձերբակալվածը Իրանի քաղաքացի է: 

Աղբյուրի հաղորդմամբ՝  վիրավորում են ստացել ավագ լեյտենանտ Սամիր Էյվազովը և կրտսեր սպա Ֆարիդ Ալիմովը:

Հաղորդվում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ:

1958