Սյունիքի մարզից ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով և բարձր ջերմությամբ
Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով ու բարձր ջերմությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Փոքրիկը նախ ընդունվել է Մեղրիի ԲԿ, ստացել առաջին բուժօգնություն, ապա ուղղաթիռով տեղափոխվել Երևան: Վիճակը ներկա պահին գնահատվում է միջին ծանրության:
Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել 2.5 ժամվա ընթացքում, սովորական դեպքում դա կտևեր 16 ժամ, ինչն էլ թույլ է տվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը»,- գրել է խոսնակը:
17 Մայիս, 2021 20:54
1860
Արսեն Գևորգյանը կալանավայրում գտնվելու ընթացքում առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ
10 Նոյեմբեր, 2026 12:34
Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
07 Նոյեմբեր, 2026 17:18
Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը՝ բրոնզե մեդալակիր
27 Հոկտեմբեր, 2026 19:30
Վթարից տուժած 3 ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա. Գևորգ Դերձյան
01 Օգոստոս, 2020 20:44