Հայ ֆուտբոլիստուհին ճանաչվել է «Բլեքբերնի» լավագույն երիտասարդ խաղացող
Ֆուտբոլի կանանց Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Բլեքբերնի» 17-ամյա հայ ֆուտբոլիստուհի Մարիա Էդվարդսը ճանաչվել է անգլիական ակումբի՝ այս մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավարտված առաջնությունում «Բլեքբերնը» 20 տուրերում հավաքել է 18 միավոր և գրավել 9-րդ տեղը, իսկ Մարիա Էդվարդսը դարձել է 2 գոլի հեղինակ:
Հայ խաղացողը վարձավճարով է հանդես գալիս «Բլեքբերնում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Մարիան խաղացել է նաև կանանց Անգլիայի Մ-18 հավաքականում:
Աղբյուր՝ sport.news.am
18 Մայիս, 2021 18:07
722
Հայաստան կժամանի Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը
26 Հոկտեմբեր, 2026 13:48
Տևական խաղաղության հաստատումը տարածաշրջանում նոր տնտեսական հնարավորություններ կբացի․ Բերենդսեն
26 Հոկտեմբեր, 2026 13:35
Քաղաքացիները 25000 դրամ վճարել են փաստաթղթի համար, որը հավասարազոր է 1000 դրամանոց կապույտ անձնագրին
26 Հոկտեմբեր, 2026 13:33