Փաստաբան Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչ սույն տիկինը (դատավոր Կարինե Պետրոսյան) ստորև պաթետիկ գրառմամբ քաղաքական հայտ է ներկայացնում` հայտարարելով, որ միանում է Արթուր Վանեցյանի քաղաքական թիմին` շարունակելու իր նոր «պայքարը« «դատական համակարգի անկախությունը վտանգող գործընթացների դեմ», Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է իր վճիռը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն (Հայկական ժամանակ օրաթերթ) ընդդեմ Հայաստանի գործով` ճանաչելով լրատվամիջոցը ներկայացնող ընկերության ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատության իրավունքի խախտում:

Գործով առաջին առյանի դատավորը սույն տիկինն էր, որը լրատվամիջոցին երեք հայտնի օլիգարխների (Նեմեց Ռուբո, Լֆիկ Սամո, Ալրաղացի Լյովիկ) ներկայացրած հայցով պարտավորեցրել էր վճարել 6 000 000 դրամից ավելի բարոյական վնասի փոխհատուցում: Այժմ սույն տիկնոջ և հաջորդ ատյաններում գործը քննած դատավորների ապօրինի դատական ակտերի պատճառով Հայաստանի Հանրապետությունը իր պետական բյուջեից պետք է վճարի մոտ 11 295 000 ՀՀ դրամ որպես ընկերության նյութական ու բարոյական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում: Ուրախ եմ, որ Վահե Գրիգորյանի և EHRAC-ի փայլուն թիմի հետ իմ համեստ ջանքը Հայաստանի Հանրապետությունում արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության ուղղությամբ այս արդյունքն ունեցավ»,-նշել է նա:

 

18 Մայիս, 2021 15:18
669
; ;