
Այդ մոդելի իմաստը որեւէ երկրից քոփի փաստ անելը չէ: Նախկինում այդպես էին անում: Araratnews.am-ին ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը գերագույն դատարանի մասին:
Հանձնաժողովի անդամի խոսքով՝ այս սահմանադրությունը ամբողջությամբ «քոփի փաստ» է, ունի շատ թերություններ ունի:
Վահագն Հովակիմյանը վստահեցնում է՝ ամերիկյան մոդելի գերագույն դատարանը, որի ստեղծմանը համաձայն է հանձնաժողովը, չի լինելու ամերկյանի կրկնօրինակը:
Հանրության մի մասը երկար տարիներ բողոքում է դատաիրավական համակարգից, ուստի գերագույն դատարանից ինչ է շահելու շարքային քաղաքացին: «Նպատակը քաղաքացիների դատական պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնելն է: Ենթադրենք՝ քաղաքացին վեճ ունի առաջին ատյանի դատարանում: Քաղաքացին համոզված է՝ սահմանադրական նորմը, որը կիրառվում է, հակասահմանադրական է: Ներկայիս ընթացակարգով, եթե դատարանը հրաժարվի գործը կասեցնել, դիմել սահմանադրական դատարան, քաղաքացին պիտի բոլոր ատյաններով անցնի, դատական վճիռը ուժի մեջ լինի, որից հետո դիմի սահմանադրական դատարան: Իսկ սահմանադրական բարեփոխումների, սահմանադրական դատարանի ու վճռաբեկ դատարանների միավորման շնորհիվ առարկայական շատ խնդիրներ են լուծվում»,- մանրամասնեց անդամը:
Նախկին իշխանավորներն ու նրանց մերձ շրջանակները մի հարց էլ են հնչեցնում՝ Սահմանադրական դատարանում անգամ իշխանությունը վստահելի թեկնածու չունի, Գերագույն դատարանում ում է ներկայացնելու: «Դա ամենահեթեթ ու հին տրամաբանության քննադատությունն է: Նախկին իշխանությունը ամեն ինչը խախտելու սկզբունքով է առաջնորդվում, ամեն ինչն իրենով անելու մասին է մտածում: Այդ քննադատությունը հակասում է ՀՀ սահմանադրությունը: ՍԴ նախագահ իշխանությունը չի նշանակում, այլ ՍԴ դատավորները՝ իրենց միջից»,- պատասխանեց օրենսդիր մարմնի անդամը:
Հիշեցնենք՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հավանության է արժանացրել Գերագույն դատարան ստեղծելու առաջարկը Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների միավորմամբ:
Սոնա Դավթյան