Ջրհեղեղի հետևանքով կաթվածահար է եղել Նախիջևան-Թուրքիա մայրուղին

Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է սկսվել: Այն ուղեկցվել է ուժեղ քամիներով, որոնց հետևանքով մի շարք բնակելի տների տանիքներ են պոկվել, ծառեր տապալվել, գրում է ermenihaber-ը։
Հեղեղումների պատճառով փակվել է Նախիջևան-Թուրքիա մայրուղին, որն անցնում է նշված հատվածով, երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ամբողջ գիշեր փրկարարական աշխատանքներ են իրականացվել՝ մայրուղին նորից բացելու և շահագործելու համար:
Նշվում է նաև, որ հորդառատ անձրև է տեղացել նաև Իգդիրի նահանգի մեկ այլ տեղանքում՝ Արարատ լեռան մոտ։
Հիշեցնենք, որ երեկ ուժգին քամին վնասներ է պատճառել նաև Երևանում և հանրապետության մարզերում։
24 Մայիս, 2021 17:12
876
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման շրջանակում Սյունիքի մարզի մի շարք տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ
09 Հունիս, 2022 19:48
Դոնեցկում ականի պայթյունից զոհվել է երեք խաղաղ բնակիչ
22 Փետրվար, 2022 15:25
Հունիսի 28-ից Երևան-Ստեփանակերտ մայրուղով ուղևորափոխադրումները կկազմակերպվեն առավոտյան ժամը 5:00-ին
28 Հունիս, 2021 20:00