
136 կիլոգրամ քաշ ունեցող ամերիկուհին կիսով չափ նիհարել է ու պատմել իր հաջողության գաղտնիքը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ամերիկյան Կոլորադո նահանգի բնակչուհի, 31-ամյա Միխաելա Միլլերը 68 կիլոգրամով նիհարել է: 25 տարեկանում ունեցած ծանր ալերգիայից հետո, որը նա սկզբում շփոթել է սրտի կաթվածի հետ, աղջիկը որոշել է փոխել իր կյանքը:
Միլլերի մոտ ճարպակալումը սկսվել է դեռևս մանկուց: Ծնողները փորձել են խստորեն վերահսկել դստերը, բայց դրանով իրավիճակն ավելի են վատթարացրել: 25 տարեկանում աղջկա քաշը 136 կգ-ի է հասել:
Ալերգիայից հետո ամերիկուհին սկսել է տարբեր դիետաներ փորձել և «սրտի շունտավորման» վիրահատություն արել:
Վիրահատությունից հետո Միլլերը սկսեց նիհարել և որոշեց զբաղվել սպորտով և կարգավորել իր սննդակարգը:
Այժմ Միխաելան 68 կիլոգրամ է և ակտիվ կենսակերպ է վարում: Նա նշում է, որ իր հիմնական գաղտնիքը շարժումն է:
Ամերիկուհին խորհուրդ է տալիս առօրյա կյանքում ավելացնել շարժումը: Նա կարծում է, որ շարժումն ուղղորդում է մարդկանց դեպի ճիշտ սնունդը:
Միլլերը նաև խորհուրդ է տալիս կենտրոնանալ առողջության և լավ ինքնազգացողության վրա, այլ ոչ թե քաշի կորստի: