
«Առաջին ալիք»-ի խմբագիր Լևոն Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատահաբար հանդիպեցի ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ելույթին, որի ընթացքում տիկին Հովսեփյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ պատերազմի ընթացքում Հանրային հեռուստաընկերության եթերին՝ պնդում անելով, թե Առաջին ալիքի հեռարձակած լրատվության մեջ եղել են նաև անվտանգային ռիսկեր։ Քանի որ այնպես է ստացվել, որ մինչպատերազմական և բուն պատերազմի շրջանում ես եմ կատարել Լուրեր լրատվական ծառայության գլխավոր խմբագրի պարտականությունները, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տիկին Հովսեփյանը ոչ միայն ինքն է մոլորության մեջ, այլև փորձում է մոլորության մեջ գցել նաև իր հետևորդներին։ Հանրայինի լուրերով ամբողջ պատերազմի ընթացքում գոնե մեկ չստուգված ՏԱՌ, գեթ մեկ կասկածելի լուր եթեր չի հեռարձակվել։ Հարգելի տիկին Հովսեփյան, այլ թիրախներ փնտրեք, խնդրում եմ։ Էս մեկի դեպքում դատապարտված եք անհաջողության։
Հ.Գ. Քանի որ Սոֆյա Հովսեփյանը ՖԲ իմ ընկերների ցանկում չկա, չեմ կարող նրան թեգել։ Հուսով եմ՝ որևէ մեկը դա կանի իմ փոխարեն»: