Դիմում եմ ստադիոնում մեր հավաքականին աջակցելու գնացող ֆուտբոլասերներին. Լևոն Սարդարյան

Լևոն Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայաստան-Թուրքիա խաղին 24 ժամից մի փոքր ավելի ժամանակ ա մնացել ու հիմա դիմում եմ ստադիոնում մեր հավաքականին աջակցելու գնացող ֆուտբոլասերներին։ Խնդրում եմ, մարզադաշտում քաղաքական ակցիաներ, առավել ևս՝ դրոշներ վառելու տեսքով, չանեք ու թույլ չտաք։ Անգամ մեկ դեպքը բավական ա, որ հավաքականը հայտնվի սանկցիաների տակ և մյուս հանդիպումներին երկրպագուների մուտքն արգելվի։ Սակայն եթե անգամ դա ա ձեզ համար միևնույնն, ապա հաշվի առեք, որ մեր հավաքականը դեռ պատասխան հանդիպում ունի Թուրքիայում և եթե Երևանում անցանկալի միջադեպեր գրանցվեն, ապա հավաքականի տղաների անձնական անվտանգությունը Թուրքիայում կմնա մազից կախված։
Խելամտություն և հաղթանակ։
25 Մարտ, 2023 00:24
3908
Երկրից, քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը էպատաժի վերածելն ինձ մոտ նողկանք է առաջացնում. Սարդարյան
28 Մարտ, 2023 21:24
99-ի հոկտեմբերի 27-ին մազով փրկվեցիր, որ հետո էլի հոկտեմբերի 27-ին գնա՞ս. Լեւոն Սարդարյան
27 Հոկտեմբեր, 2022 15:41
Լևոն Սարդարյանը կնշանակվի Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ
18 Մարտ, 2022 03:27