Այս տարի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտապանության միջազգային օրը, Երեւանի կենդանաբանական այգու մուտքը մանուկների համար անվճար չի լինի: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»: Ինչպես փոխանցել են
Կենդանաբանական այգու լրատվական բաժնի նախորդ գրեթե տասը տարիներին Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար անվճար էր (բացառությամբ 2020 թվականի կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակահատվածի):
«Ամեն տարի չէ, որ հունիսի 1-ին այգու մուտքն անվճար է եղել: Եթե անվճար է եղել, ապա եղել են հովանավորներ, որոնց հետ համագործակցության արդյունքում այցելուներին (միայն փոքրերին) հնարավորություն է տրվել այգի գալ անվճար»,- «Հայկական ժամանակի» հարցմանը պատասխանեցին այգու լրատվականից՝ հավելելով՝ Հունիսի 1-ի գնացուցակը ոչնչով չի տարբերվելու մյուս՝ ոչ տոնական օրերի գներից:
Ընտանեկան փաթեթի (2 չափահաս եւ 3 երեխա) արժեքն է աշխատանքային օրերին 2900 դրամ, շաբաթ եւ կիրակի՝ 4000: Մեծահասակներ (70+ տարեկան) համար այգի այցելությունները բոլոր օրերին անվճար է: Անվճար է նաեւ 0-ից 3 տարեկան երեխաների համար: 3-ից 15 տարեկանների համար աշխատանքային օրերին տոմսի արժեքը 500 դրամ է, շաբաթ -կիրակի՝ 600: Չափահասների (16+ տարեկան) համար աշխատանքային օրերին 800 դրամ, շաբաթ- կիրակի՝ 1200:
Հավելենք նաեւ, որ Երեւանի կենդանաբանական այգու պաշտոնական էջում արդեն հրապարակվել է Հունիսի 1-ին սպասվելիք միջոցառումների ժամանակացույցը, որը ներկայացնում ենք ստորեւ.
12:00-13:00- երգեր ու պարային ելույթներ
13:00- 14:00- համերգային ծրագիր
14:00-14:10- օղակներով շոու
14:10-14:40- համերգային ծրագիր
14:40-14:50- կրակներով շոու
15:20-15:40- աճպարարական համարներ
15:40-16:30- համերգային ծրագիր
16:30-16:50- հեծանիվով համարներ
17:00-19:00- համերգային ծրագիր: