Կրակոցներ՝ Երևանում. փաբում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ, փաբի տնօրենը բերման է ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վազգեն Սարգսյան փողոցի 26/1 հասցեում գործող «Հրապարակի տակ» փաբում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ նույն օրը նշված փաբում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Օնիկ Մարգարյանի և 27-ամյա Մուշեղ Կարապետյանի միջև։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:
01 Հունիս, 2021 11:49
807