Hetq.am-ը գրում է.
« Հայաստանի հանրային ռադիոյի նախկին (1997-2015 թթ.) գործադիր տնօրեն, մշակույթի նախկին (2016-2018 թթ.) նախարար Արմեն Ամիրյանը բավականին ակտիվ է ամերիկյան անշարժ գույքի շուկայում: 2018-2020 թթ. նախկին պաշտոնյան մեկ առանձնատուն է վաճառել, փոխարենը գնել է մի բնակարան եւ մի նոր տուն: Ձեռք բերված գույքի ընդհանուր արժեքը 1.663.000 դոլար է:
Արմեն Ամիրյանի ամերիկյան անշարժ գույքի մասին նախկինում եւս գրել ենք:
Ամիրյանի հիմնական հասցեն
2008 թ. օգոստոսի 13-ին, երբ դեռ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր, Ա. Ամիրյանը առանձնատուն է գնել Գլենդելի Քեմփթոն ռոուդ 300 (300 Kempton Road, Glendale) հասցեում՝ վճարելով 820.000 դոլար: Նրա կինը՝ Հրանուշ Ամիրյանը, համաձայնություն է տվել, որ գույքը գրանցվի որպես ամուսնու միանձնյա սեփականություն:
2018-ի հունվարին՝ մշակույթի նախարար եղած ժամանակ, Արմեն Ամիրյանն այս տան գրավադրմամբ 280.000 դոլար վարկ է վերցրել շինարարական նպատակներով: Այսօր էլ Քեմփթոն ռոուդ 300 հասցեի առանձնատունը Ամիրյանի սեփականությունն է, չնայած 2008-ի օգոստոսից գույքը կառավարման է հանձնված «Amiryan Living Trust»-ին:
Մեր հրապարակումից հետո «Google Maps»-ը, ամենայն հավանականությամբ, հենց Ամիրյանի խնդրանքով ծածկել է այս տան պատկերը, այսինքն՝ «Google Maps»-ի «steet view» գործիքի միջոցով ներկայում հնարավոր չէ նայել, թե ինչ տեսք ունի տունն արտաքնապես»:
Լուսանկարները` Հետք-ի:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: