Սուրճ խմելու ճիշտ ժամանակը
Բժիշկ-սննդաբանը պարզաբանել է, թե ինչու չի կարելի սուրճ խմել անմիջապես ուտելուց առաջ կամ հետո։
Նրա խոսքերով` օրը սկսել մի գավաթ սուրճով նախաճաշից առաջ առողջ սովորություն չէ, քանի որ այն խանգարում է ուտելիքի հետ օրգանիզմ թափանցող օգտակար նյութերի մարսմանը։ Նա խորհուրդ է տալիս սուրճն ըմբոշխնել հիմնական կերակուրների միջեւ ընկած ժամանակահատվածում` որպես գեղեցիկ սովորույթ` նվազագույնը 30 րոպե ուտելուց առաջ կամ հետո,- եզրափակել է սննդաբանը։
10 Հունիս, 2021 17:38
1529