
«Հայաստան» դաշինքի կին գործիչ Աննա Գրիգորյանը երեկ Հանրայինի եթերում խոսում էր հանդուրժողականությունից և Ղարաբաղյան կարգավորումից՝ մեղադրելով իշխանություններին ատելության խոսք տարածելու մեջ։
Մի կողմ թողնենք այս տիկնոջ՝ հեղափոխությունից հակահեղափոխություն հուշիկ անցումը։ Այսքան երիտասարդ տարիքում վերջինս արդեն հասցրել է հասարակության կողմից դասվել զարուհիփոստանջյանների շարքին։
Նկատենք` հանդուրժողականությունից խոսում է մի ուժի ներկայացուցիչ, որի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը միմիայն ատելության խոսքով է «վերադարձել» քաղաքակամություն և քարոզարշավը վերածել քոքամաշիչ դուելների։
Տիկին Գրիգորյանը կարծես մոռացել է՝ ում կուսակիցներն էին փորձում վարչապետի մուտքը Սյունիք արգելել, կամ ում կուսակիցներն էին Մեղրիում և Ագարակում չստացված բեմադրություններ կազմակերպում։ Տիկինը խոսում է արժանապատիվ խաղաղությունից, մոռանալով, որ իր առաջնորդն է Արցախը հանել բանակցություններից, քննարկել Մեղրիի փոխանակման հարցն ու Ադրբեջան անունով ընդհանուր պետություն ստեղծելու գաղափարը։ Աննա Գրիգորյանը կամ չի տիրապետում քաղաքականություն մտնելու համար անհրաժեշտ տարրական քաղաքական այբուբենին, կամ միտումնավոր կեղծում է իրականությունը՝ չհասկանալով, որ ֆալշ ստարտով քաղաքականություն իր մուտքն ի սկզբանե ձախողվել է։