Այսօր՝ հունիսի 10-ին, ատեղծվածային դեպք է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կրծքավանդակի ձախ հատվածում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: 

Shamshyan.com-ի տվյալներով հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ:  

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ  վիրավորը  ի վիճակի չէ բացատրություն տալու, ու մինչ բժիշկները  պայքարում են նրա կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ  վիրավորը  Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 67-ամյա  Ներսես Ղ.-ն է:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները վիրավորի  բնակարանում հայտնաբերել են  ինքնաշեն ատրճանակ:

Պարզվում է նաև, թե ինչ հանգամանքներում է Ներսես Ղ.-ն հրազենային վնասվածքը ստացել:  Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

10 Հունիս, 2021 23:07
706
; ;