«Ես ձեզնից յուրաքանչյուրի աչքերի մեջ կարող եմ նայել։ Սա ընտանեկան խոսակցություն է, որ պետք է տեղի ունենա հենց այստեղ։ Ես այս հարաբերություններում ոչ մի անազնիվ բան չեմ արել: Ես սա չեմ ասում Օնիկի համար, ինչքան էլ Օնիկի նկատմամբ մեծ հարգանք ու վստահություն եմ ունեցել: Ես սա ասում եմ ձեզ համար, որովհետեւ ես գիտեմ, որ այդ հարցը ձեր ներսում կա: Դուք այս հարցի պատասխանը պիտի ունենաք: Ես բոլոր այն բարոյական նորմերը, որ դուք կցանկանայիք այդ հարաբերություններում պահվեն, ես անմնացորդ այդ բոլոր նորմերը պահել եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն աչաջուրցիների հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ Աչաջուր գյուղը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ծննդավայրն է։ Փաշինյանն այսօր իր ելույթի ժամանակ անդրադարձավ իր եւ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների պատմությանը եւ բացառիկ մանրամասներ պատմեց։

1154