Արարատի մարզում երեկ՝ հունիսի 13-ին, կրակոցներ են հնչել, մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 19:15-ի սահմանում ոստիկանության Արարատի բաժինը «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն է:

Կայքի տեղեկություններով՝ նա տարիներ առաջ սպանության փորձի հեղինակ է եղել:

Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Հովհաննիսյանը հրազենային վնասվածքներ է ստացել Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում։

Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր հրազեններից արձակված 50-ից ավելի պարկուճներ, ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի բազմաթիվ հետքեր, արնանման հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, սպանություն կատարող անձին, դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

 

999