Հունիսի 17-ը շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է:

Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից:

Հայազգի շախմատիստը բազմաթիվ հաղթանակներ է գրանցել, բայց առաջին հաջողությունը եղավ Համամիութենական պատանեկան առաջնություններում։

1962 թվականին հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թվականին և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

1966 թվականին Տիգրան Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկիին:

Շախմատիստ Տիգրան Պետրոսյանի անունը տարածվեց ամբողջ աշխարհում: Իր անխորտակելի պաշտպանության համար նրան կնքեցին «Երկաթե Տիգրան» մականվամբ:

Իսկ 1984 թվականից շախմատիստի կենտրոնական տունը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։

Միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ , շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր, «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանն այսօր կդառնար 92 տարեկան:։

17 Հունիս, 2021 11:28
90
; ;