Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է 1in.am-ը:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հոդվածով։

 

Քրեական գործը 6-րդ վարչությունից արդեն ուղարկվել է դատախազություն, որտեղից էլ այն ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ քննություն է ընթանում։

 

Քրեական գործի առիթ է հանդիսացել այն, որ Վաչագան Ղազարյանը իր կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին, Պետական պահպանության ծառայության աշխատակից վարորդ է տրամադրել։ Այսինքն՝ ՊՊԾ աշխատակիցը եղել է Սերժի Վաչոյի անձնական վարորդը։ Բացի դրանից՝ ՊՊԾ-ի 6 այլ աշխատակիցներ հսկել են Վաչագան Ղազարյանին ու իր կնոջը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրը։ ՊՊԾ աշխատակիցները երեկոյան ժամը 20։00-ից մինչև առավոտյան 9։00 գտնվել են «Յանս» ռեստորանային համալիրում։

 

Այսինքն՝ պետական միջոցներով Վաչագան Ղազարյանը տարիներ շարունակ՝ սկսած 2013-ից մինչև 2017 թվականը, ապահովել է նաև իր ռեստորանային համալիրի անվտանգությունը, որի պատճառով պետությանը պատճառվել է հսկայական վնաս։

 

Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ այս քրեական գործի շրջանակներում ՊՊԾ նախկին ու ներկա աշխատակիցները արդեն իսկ հարցաքննվել են։ Նրանք իրավապահներին ասել են, որ իրենք հրաման են կատարել, կատարել են Վաչագան Ղազարյանի հրամանը։

 

769