
Վերջին օրերին հայաստանյան ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, թե Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը դադարեցրել են իրենց համագործակցությունը: Լուրերի իսկությունը պարզելու նպատակով AraratNews.am-ի թղթակիցը կապ հաստատեց նախ Գարիկ Պապոյանի, այնուհետև Սոնա Ռուբենյանի մենեջեր Արա Մանուչարյանի հետ:
AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում Գարիկ Պապոյանը նշեց, որ բջջային հեռախոսով հարցազրույցներ չի տալիս և առհասարակ հարցերի չի պատասխանում, թեև գուշակեց, թե մոտավորապես ինչի մասին է լինելու մեր հարցը: Միևնույն ժամանակ, երաժիշտն ընդգծեց, որ տվյալ պահի դրությամբ սցենարային աշխատանքների մեջ է ներգրավված և զբաղված է:
Երգչուհի Սոնա Ռուբենյանի մենեջեր Արա Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի համագործակցության դադարեցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: