ԵԱՀԿ-ում նշել են խորհրդարանական ընտրությունների ընթացքում Հայաստանի իշխանությունների բաց լինելը
Հայաստանի իշխանությունները բաց են եղել ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների նկատմամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաքելության ղեկավար Օուեն Մերֆին:
Մերֆին նշեց, որ ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդների համատեղ խումբը հետեւել է ոչ միայն ընտրությունների օրը քվեարկության ընթացքին, այլեւ Հայաստանում նախընտրական քարոզարշավին:
«Հայաստանի կառավարությունը բաց է եղել այս ամբողջ ընթացքում»,- ասաց նա:
Մերֆին հավելեց, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են երկրի օրենսդրությանը համապատասխան:
21 Հունիս, 2021 20:16
1469
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման հանձնառությունը
11 Փետրվար, 2026 23:58
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները հանդիպել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ
03 Փետրվար, 2026 17:43
ԵԱՀԿ Մինսկի խումբն ավարտում է իր գործունեությունը
21 Նոյեմբեր, 2025 20:33
ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
12 Մայիս, 2026 17:45
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին
06 Ապրիլ, 2026 22:27
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում
24 Մարտ, 2026 18:41