Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք
Հունիսի 24-ին, ժամը 07։25-ին վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։05-ին: Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև տեղի բնակիչները։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 19:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 60 հա խոտածածկույթ։
Փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ․ սահմանվել է հերթապահություն։
24 Հունիս, 2021 16:44
574
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
18 Հունիս, 2026 17:17
Կոթիում խոտածածկ տարածք է այրվել. կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ
21 Հուլիս, 2025 21:00
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
18 Հունվար, 2025 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22 Օգոստոս, 2026 19:50
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 3400 քմ մակերեսով հողատարածքը. վարչապետ
14 Օգոստոս, 2026 18:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08 Օգոստոս, 2026 10:01