Davis Cup. Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն

Թենիսի Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող Davis Cup-ի 4-րդ ենթախմբում մրցել է Ադրբեջանի ընտրանու հետ։
Մենախաղում՝ առաջին մրցավեճում, Սեդրակ Խաչատրյանը երկու սեթում 6-3, 6-0 հաշվով առավելության է հասել Էլվին Հաշիմովի նկատմամբ։ Մյուս խաղում Միքայել Ավետիսյանը 2 սեթում զիջել է Տամերլան Ազիզովին։
Զուգախաղում Սեդրակ Խաչատրյան/Հենրիկ Նիկողոսյան զույգն առավելության է հասել Հաշիմով/Ազիզով զույգի նկատմամբ։ Հայաստանի հավաքականը հաղթել է 2-1 հաշվով։ Մյուս տուրում մեր թենիսիստների մրցակիցը Չեռնոգորիան է։
27 Հունիս, 2021 03:14
1100
Հայաստանի թիմի երկրորդ հաղթանակը․ Davis Cup
17 Հունիս, 2024 19:15
Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge Cup
23 Հունիս, 2025 23:07
Հայաստանի թիմի երկրորդ հաղթանակը․ Davis Cup
17 Հունիս, 2024 19:15
World Challenge Cup․ Գագիկ Խաչիկյանը՝ չեմպիոն, Արթուր Դավթյանը՝ փոխչեմպիոն
11 Հունիս, 2023 01:30