Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ընկել մոտակա ձորը և բռնկվել

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել մոտակա ձորը և բռնկվել։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունիսի 27-ին, ժամը 10:48-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1990 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորը (մոտ 50 մ) և բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր . Մ․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:14-ին, մարվել՝ 11:28-ին։ Ավտոմեքենան այրվել է։
27 Հունիս, 2021 18:20
1109