Կանադայում ջերմաստիճանը բարձրացել Է մինչեւ 46,6 աստիճան

46,6 աստիճան ռեկորդային տապ Է գրանցվել Լիթոն քաղաքում, որը գտնվում Է Կանադայի արեւմուտքի Բրիտանական Կոլումբիա նահանգում: Այդ մասին հաղորդել Է տեղի օդերեւութաբանական ծառայությունը:
Ծառայությունը նշում Է, որ քաղաքը «գերազանցել Է Կանադայում առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը»:
«Բրիտանական Կոլումբիայում Լիթոնի առավելագույն ջերմաստիճանը…2021 թվականի հունիսի 27-ին կազմել Է 46,6 աստիճան»,-ասվում Է Twitter-ում զետեղված հայտարարության մեջ:
Օդերեւութաբանների տվյալներով՝ նախորդ ռեկորդը կազմել Է 45 աստիճան եւ 1937 թվականի հուլիսի 5-ին գրանցվել Սասկաչեւանի նահանգի Ելլոու Գրասս քաղաքում եւ Միդեյլի բնակավայրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
28 Հունիս, 2021 22:07
1310
Շատ ավելւ հեշտ է էստեղ կանգնել ցույց անել, քան ունենալ սահմանին կանգնած տղա. Կանադայի դեսպանը ցուցարարներին
տեսանյութ
16 Հոկտեմբեր, 2023 22:49
Կանադայում ամենագնացը մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ
06 Փետրվար, 2022 23:53
Կանադայում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -55 աստիճան
28 Դեկտեմբեր, 2021 02:07