Լեհաստանում հրապարակել են 1958-2020 թթ. ընկած ժամանակաշրջանում եկեղեցական կառույցներում երեխաների նկատմամբ սեքսուալ բռնության 368 դեպքի մասին, որոնք կատարվել են եկեղեցական սպասավորների կողմից,- հայտնում է Gazeta.pl-ը։

Տվյալները հավաքագրվել են Հռոմի կաթոլիկ եկեղեցում վիճակագրական ինստիտուտի կողմից 2018-2020 թթ. ընթացքում։

Լեհական եկեղեցին օբյեկտիվ է ճանաչել երեխաների նկատմամբ սեռական բռնությունների 39% դեպքերը, 51%-ը դեռ ստուգվում է, իսկ 10%-ը չի հաստատվում:

«Խոսելով 368 դեպքի մասին՝ արժե հասկանալ, որ խոսքը այդ քանակով հոգեւոր դեմքերի մեղադրելու մասին չէ։ Մի քանիսին մեղադրում են որոշ անձանց նկատմամբ հանցավոր գործողությունների մեջ, մի քանի դեպքեր կատարվել են հոգեւորական սան չունեցող դեմքերի կողմից։ Այնպես որ՝ վանականների եւ հոգեւորական դեմքերի քանակը, որոնք կարող էին մասնակցած լինել բռնաբարություններին, քիչ է։ Մեր հաշվարկներով դրանք 292-ն են 6 տարվա ընթացքում»,- մեկնաբանել է հայր Վոյցեխ Սադլոնը։ Լեհաստանի առաջնորդ արքեպիսկոպոս Վոյցեխ Պոլակը ներողություն է խնդրել Լեհաստանի կաթոլիկ եկեղեցում կատարված սեռական բռնության զոհերից:

«Ուզում եմ դիմել բոլոր տուժածներին եւ բոլոր նրանց, ովքեր անմիջապես եղել են եկեղեցու այդ չարիքի զոհը, եւ ներողություն խնդրել»։

3412