SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 48-ամյա Հրաչ Մկրտչյանը:

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 27-ին Լոռու մարզում տեղի ունեցած  ավտովթարից հետո, երբ  բախվել էին նրա վարած Toyota Land Cruiser  Prado-ն ու 42-ամյա Գուրգեն Դանիելյանի վարած Mercedes-ը, ինչի հետևանքով  2 հոգի  տեղափոխվել էին հիվանդանոց:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել էին Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 48-ամյա Հրաչ Մկրտչյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի և 42-ամյա Գուրգեն Դանիելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով Toyota-ն դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին, կոտրել այն, մոտ 20 մետր գլորվելով, հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով վարորդներից Հ․ Մկրտչյանն ու նրան ուղևոր՝ Վանաձոր քաղաքի բնակիչ 48-ամյա Գեորգի Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 

3950