Մարզիչը փրկել է սինխրոն լողորդին, որը ելույթի ժամանակ կորցրել է գիտակցությունը։ 

Միջադեպը տեղի է ունեցել ջրային սպորտի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունենում Բուդապեշտում։ 

Մրցման ընթացքում ամերիկացի մարզուհի Անիտա Ալվարեսը հանկարծակի կորցրել է գիտակցությունը և խորտակվել։ Ամերիկացու մարզիչ Անդրեա Ֆուենտեսն անմիջապես արձագանքել է և նետվել լողավազան։

Արդյունքում սինխրոն լողորդը փրկվել է և դուրս է բերվել ջրից։

«Նա չէր շնչում և շատ բարձր զարկերակ ուներ։ Ես լողում էի նրա մոտ այնքան արագ, որքան կարող էի, ասես դա օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլը լիներ: Երբ ես նրան դուրս քաշեցի, նա չէր շնչում, նրա ծնոտը սեղմված էր։ Նրան քաշեցին մեջքի վրա, իսկ ես դրեցի կողքի վրա, որովհետև այդպես շնչել չի կարելի։ Երկու րոպե առանց շնչելու...Կար մի պահ, երբ ես իսկապես վախեցա»,- ասել է մարզիչը։ 

Այժմ մարզիկի հետ ամեն ինչ կարգին է։ Ինչպես պարզվել է, նա կորցրել է գիտակցությունը գերլարման պատճառով։

Մի մոռացեք, որ իրական կյանքում էլ կան սուպերհերոսներ: Անդրեա Ֆուենտեսը եւս մեկ անգամ ապացուցեց դա։ 

 

 

41318