Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերին: 

Բարձր գնահատելով միջազգային փորձագիտական աշխատանքների դերը սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է GIZ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված և նախատեսվող ծրագրերը։ Վերջինս ընդգծել է՝ որոշ դեպքերում փորձի փոխանակումն ու փորձագիտական աշխատանքները կարող են առավել օգտակար և արդյունավետ լինել, քան որևէ այլ աջակցություն․

«Որքան պրոֆեսիոնալ ու կայացած լինի Միասնական սոցիալական ծառայության համակարգը, այնքան ավելի մատչելի ու արդյունավետ կլինեն պետական ծրագրերն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։ Ուստի, Միասնական սոցիալական ծառայության 5-ամյա ռազմավարության մշակման գործում կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև GIZ-ի փորձագիտական աջակցությունը»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

1606