Թուրքիայի նախագահը ցեղասպանության ինստիտուտի ստեղծման հրամանագիր է ստորագրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով կստեղծվի ցեղասպանության ինստիտուտ:
Նախագահ Էրդողանը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ստամբուլի համալսարանի ռեկտորի հովանու ներքո կստեղծվի Մարդկության դեմ հանցագործությունների ու ցեղասպանության ուսումնասիրության միջազգային ինստիտուտ:
Ավելի վաղ Թուրքիայում արդեն ստեղծվել էր Օսմանյան կայսրության օրոք Թուրքիայի իշխանությունների կողմից հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանության ժխտման քաղաքականության հարցով պետական կառույց:
Կարելի է հստակ արձանագրել, որ Էրդողանի նոր որոշումը Թուրքիայի ժխտողական քաղաքականության ամրապնդման համար հերթական մեխանիզմ է ստեղծում:
1lurer.am
15 Հուլիս, 2021 18:04
796
Թուրքիան շարունակելու է հնարավորինս մեծ ներդրում ունենալ Հրվ․ Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում․ Էրդողան
30 Հոկտեմբեր, 2026 14:40
Էրդողանը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրները
29 Հոկտեմբեր, 2026 10:26
Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
22 Հոկտեմբեր, 2026 17:34