ՀԱՕԿ-ը գրում է, որ Տոկիոյի օլիմպիական ավանը, որը կառուցվել է մեկ տարի առաջ մինչ այժմ դատարկ էր: Երբ խաղերն ավարտվեն, հատուկ օլիմպիական նպատակներով կառուցված գյուղը կդառնա սովորական բնակելի տարածք: 

Ավանը կառուցվել է COVID-19 համաճարակի հետ կապված խիստ պահանջներին և կանոններին համապատասխան: 

Ստեղծված են հրաշալի պայմաններ. տարբերվող սննդի կետ, հանգստի գոտի, ֆիթնես կենտրոն և կլինիկա: 

Կազմակերպիչները հատուկ ուշադրություն  են դարձրել   բնապահպանական խնդիրներին: Օլիմպիական ավանում իրերի մեծ մասը պատրաստված է վերամշակված նյութերից և  կարող են կրկին վերամշակվել, ինչպիսիք են ստվարաթղթե մահճակալները և պլաստիկե  ներքնակները: 

Մարզիկները կտեղափոխվեն Toyota- ի  ստեղծած էլեկտրոնային  ինքնավար  մեքենաներով: Տրանսպորտային այդ  միջոցները երթուղի դուրս կգան յուրաքանչյուր 20 րոպեն մեկ՝ գյուղ, մարզավայր և մրցավայր  սահմանված երթուղիներով: Սա նախատեսվում է այն բանի համար, որպեսզի  հնարավորիս նվազեն միմյանց հետ շփումները:

Օլիմպիականները ամեն օր  պետք է  թեստեր հանձնեն։

Ըստ հատուկ մշակված կանոնադրության․

1. Ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով: Փոխարենը, կօգտագործվի «չմեկնարկած»  կամ  սպորտում ընդունված որևէ համարժեք տերմին:

2.  Մարզիկների և թիմերի արդյունքները կարձանագրվեն  `հաշվի առնելով մրցումների այն փուլը, որտեղ արդյունքը դրական է եղել:

3. Հնարավորության դեպքում հիվանդ մարզիկի կամ թիմի տեղը կտրվի այն մարզիկներին և  հավաքականներին, որոնք համապատասխանում են կանոնակարգում նշված  չափանիշներին:

344