ՕԽ-ի բացմանը ներկա կլինեն 950 պաշտոնատար անձինք

Վաղը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ստադիոնում ներկա է լինելու 950 պաշտոնատար անձ:
Այդ մասին այսօր Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է խաղերի կազմկոմիտեի նախագահ Հիդեմասա Նակամուրան:
Պաշտոնատար անձնանց թվում է լինելու նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Սակայն կազմակերպիչները հստակ չեն նշել մարզիկների քանակը, որոնք ներգրավված են լինելու բացման արարողության ժամանակ: Հայաստանի դրոշակակիրներն են լինելու լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:
Խաղերի բացման մեկնարկը տրվելու է վաղը Երեւանի ժամանակով 15:00-ին Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում:
sport.mediamax.am
22 Հուլիս, 2021 17:38
790