
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Թադևոսյանի և նրա գործընկերների օպերատիվ, գրագետ, ճիշտ ու բազմակողմանի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հուլիսի 24-ին Վանաձորում հայտնի նկարիչ, 30-ամյա Արարատ Ալեքսանյանի մահվան հանգամանքները:
Քննչական հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ալեքսանյանի մոտոցիկլին հարվածել ու դեպքի վայրից փախուստի է դիմել Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Փաստի առթիվ դեպքի օրը Մ. Թադևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատակնիշներով:
Մինչ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները փորձում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքի հանգամանքները պարզել, Լոռու մարզի քննիչները պարզել են, որ Mitsubishi-ն վարել է Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Հայկ Եգանյանը: Քննիչները սկսել են բացատրական աշխատանքներ կատարել կասկածյալի հետ, ով այնուհետև ինքնակամ ներկայացել է քննչական մարմին, բերելով Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է, որ եղել է խմած և ղեկին քնել է, իսկ դեպքից հետո, երբ դեպքի վայրից հեռացել է, ավտոմեքենան թաքցրել է Վանաձոր քաղաքի քիմգործարանի հարևանությամբ գտնվող անտառում: Ավտոմեքենան քննիչի հանձրարականով տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: