Հուլիսի 27-ին, ժամը 13։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի պատշգամբում։

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։16-ին, մարվել՝ 13։31-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), պատշգամբի դուռը, մեկ փայտե պատուհան և կենցաղային իրեր։ 

Տան բնակիչ Շ․ Գ․-ն (ծնված 1943 թ․) 1-ին կարգի դեմքի և ձախ դաստակի այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն դուրս է գրվել։

353