«Լրջորեն մտահոգված ենք ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, մաղթում ապաքինում տուժածներին եւ վիրավորներին:

Իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, սակայն Ռուսաստանը պատրաստ է այսուհետ եւս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կարգավորման համար, ապաէսկալացման միջոցառումների միջոցով եւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման համատեղ աշխատանքի շուտափույթ գործարկմանը:

Մոսկվայում մտադիր են ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության եւ բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ։

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա վատթարացմանը», - Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտով։

Մարիամ Գեւորգյան

539