Հուլիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի 2021 թվականի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:

Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:

Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեց 2021 թվականի ամառային զորակոչի ամբողջ ընթացքի և ավարտի հետ կապված հարցեր:

ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը զեկուցեց, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ 2021 թվականի ամառային զորակոչի նախնական առաջադրանքը գերակատարվել է:

Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից մարզային զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում:

Ուսումնասիրվեցին նաև օրենքով սահմանված կարգով տարկետման ենթակա այն զորակոչային տարիքի երիտասարդների փաստաթղթերը, որոնք դիմել են «Պատիվ ունեմ» ծրագրի համար: Նրանց նույնպես տրվեց տարկետում՝ օրենքով սահմանված կարգով:

Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տվեց համապատասխան հանձնարարականներ:

418