Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ - Երևան - Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Condor ավիուղիները սույն թվականի հուլիսի 31-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ - Երևան - Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ condor.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության մեջ:
31 Հուլիս, 2021 18:18
1040